Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները մեծ հաճույքով են ժամանել Հայաստան

Համաշխարհային  ֆուտբոլի լեգենդները մեծ հաճույքով են ժամանել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ֆուտբոլի աստղերը մեծ ուրախությամբ են համաձայնել մասնակցելու հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը:

Վենսան Կանդելան բացահայտեց հայերի և իր կապը` փաստելով, որ մեծացել է Շառլ Ազնավուրի երգերի ներքո: «Ես մեծացել եմ Շառլ Ազնավուրի երգերի ներքո, ինչպես նաև խաղացել եմ Յուրի Ջորկաեֆի հետ, ով հայ է: Կցանկանայի միաժամանակ շնորհակալությունս հայտնել թե' Խորեն Հովհաննիսյանին, թե' կազմակերպիչներին: Վստահ եմ, որ շատ լավ հանդիպում է սպասվում մեզ»,- ասաց Կանդելան:

Մադրիդի «Ռեալ»-ին նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Իվան Զամորանոն Հայաստան ժամանելուն պես արդեն նկատել է հայերի հյուրընկալությունը: «Ես շատ երջանիկ եմ Հայաստանում լինելու համար: Արդեն հասցրել եմ զգալ հայերի հյուրընկալությունը: Ես երեք տարի խաղացել եմ Յուրի Ջորկաեֆի հետ, և իհարկե, խոսել նրա հետ հայերի մասին: Սակայն, հույս ունեմ, որ կհասցնեմ ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի հետ»,- ընդգծեց Զամորանոն: Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը շնորհակալություն հայնտեց հրավերի համար և վստահեցրեց, որ հանդիպումը ԽՍՀՄ և աշխարհի թիմեր միջև հետաքրքրիր է լինելու:

Պորտուգալացի Պաուլո Ֆերերյան ծանոթ չէ հայկական ֆուտբոլին, սակայն նշեց. «Ինձ շատ հաճելի է լինել այստեղ, հույս ունեմ` վաղը հաճույք կստանանք խաղից»,- ասաց նա:

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ֆուտբոլի տարբեր ժամանակների բազմաթիվ լեգենդներ: Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: 

Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային խաղի կապակցությամբ Հայաստան ժամանած աշխարհի հավաքականի ֆուտբոլիստների մամուլի ասուլիս:Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am