Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քանի դեռ չեն ճանաչվել և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնությունը

Քանի դեռ չեն ճանաչվել և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի 
բացառել դրանց կրկնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին եւ նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների եւ ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբեւէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել եւ դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հյուրերը կարեւորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարեւորել են հայ եւ հույն եղբայր ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդումն ու ընդհանուր հարցերում համագործակցության սերտացումը:

Հյուրերը ԱԺ փոխնախագահին են փոխանցել հույն ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ հրատարակված գրքեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am