Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նեմցովի սպանության գործում հայտնված նոր վկան հերքել Է հետաքննության վարկածը. «Կոմերսանտ»

Նեմցովի սպանության գործում հայտնված նոր վկան հերքել Է հետաքննության վարկածը. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորիս Նեմցովի սպանության գործում հայտնված նոր վկան հերքել Է հետաքննության վարկածը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին գրում Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

27-ամյա Եվգենին անմիջականորեն հանցագործության վայրում Է գտնվել դրա կատարման պահին. նա գնում Էր Նեմցովի եւ նրա ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի հետեւից՝: Նրա ցուցմունքները չեն հաստատել սպանության այն պատկերը, որը ստեղծվել Է հետաքննության ընթացքում:

Մասնավորապես, վկան տեսել Է ենթադրյալ մարդասպանին, եւ նրա նկարագրությունը չի համընկնում Զաուր Դադաեւի արտաքինի հետ, որին հետաքննությունը համարում Է հանցագործության անմիջական կատարողը: Վկայի խոսքով՝ փախչող տղամարդը եղել Է ոչ բարձրահասակ, նիհար եւ ամուր կազմվածքով:

Բացի դրանից, Եվգենին պնդում Է, որ կրակողը փախուստի համար օգտագործել Է սպիտակ ավտոմեքենա՝ նման «Պրիորայի»: Հետաքննությունը պարզել Էր, որ ենթադրյալ հանցագործները երթեւեկել են ZAZ ավտոմեքենայով: 

Ականատեսը նաեւ ուշադրություն Է դարձրել կանանց տարօրինակ զույգի վրա, որոնք հայտնվել են հանցագործության վայրում: Աղջիկը եւ սեւ մուշտակով միջահասակ կինը մի քանի բառ են փոխանակել Դուրիցկայայի հետ եւ շտապ հեռացել կամրջից:

Զաուր Դադաեւի փաստաբանները, որը խոստովանել Է քաղաքական գործչի սպանությունը, մտադիր են օգտագործել նոր ցուցմունքներն եւ ապացուցել, որ կասկածյալն առնչություն չունի սպանության հետ: Պաշտպանող կողմը կարծում Է, որ մեղադրյալը կարող Էր սուտ մեղադրանք բարդել իր վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am