Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքում երեք շենք է փլվել գազի պայթյունի պատճառով

Նյու Յորքում երեք շենք է փլվել գազի պայթյունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Իսթ-Վիլիջ շրջանում՝ Մանհեթենում, երեք շենք է փլվել, եւս չորս շենք՝ կրակից լրջորեն վնասվել գազի պայթյունի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել են գերքաղաքի արտակարգ ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչները:

Նրանց տեղեկատվության համաձայն՝ պատահարի հետեւանքով տուժել է 19 մարդ:

Առանձին տեղամասերում հրշեջներին առայժմ չի հաջողվել ամբողջովին մարել կրակը, սակայն վնասված շենքերից ոչ մեկում արդեն մարդիկ չեն մնացել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Պատահարի վայրը շրջապատված է իրավապահ մարմինների ուժերի կողմից:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, միջադեպից առաջ շենքում, որտեղ ենթադրաբար որոտացել է պայթյունը, կատարվել են գազամատակարարման հետ կապված աշխատանքներ: Իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am