Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եմենի Նախագահը մեկնել է Օման

Եմենի Նախագահը մեկնել է Օման

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին մարտի 26-ին հասել է Օման: Նրան ուղեկցել է Եմենի հետախուզական ծառայության ղեկավար Ալի ալ Ահմադին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ռուսաստանը և Չինաստանը մտահոգություն են հայտնել Եմենում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին նստել երկխոսությունների սեղանի շուրջ: Իր հերթին Իրանը խստորեն դատապարտել է ռազմական միջամտությունը և կոչ արել դադարեցնել այն՝ խնդիրը լուծելով քաղաքական ճանապարհով: Իրանը վտանգավոր է համարել Սաուդյան Արաբիայի քայլը: Թուրքիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Սաուդյան Արաբիային իրենց աջակցության մասին:

Սաուդյան Արաբիան մտադիր է նաև ցամաքային հարձակում իրականացնել Եմենում: Տեղեկություններ կան, որ Սաուդյան Արաբիան նոր հարձակումներ է իրականացրել Եմենում: Ստեղծված լարված իրավիճակի պատճառով Եմենում փակվել են բոլոր գլխավոր նավահանգիստները: Ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորներինը՝ գերազանցել է 30-ը: Ավելի վաղ արաբական ռազմական դաշինքը հայտարարել է Եմենի օդային և ծովային շրջափակման մասին: Կեսգիշերին Սաուդյան Արաբիան այլ երկրների հետ միասին ռազմական գործություններ է սկսել Եմենում շիա ապստամբների դեմ, որոնք կոչվել են «Վճռականության փոթորիկ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am