Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ նոր ֆիլմը հայկական կինովարձույթում է

Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ նոր ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան նոր «Երկրպագուն» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, հայկական կինովարձույթում է: Մարտի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց  անվանի ռեժիսոր Ռոբ Քոենի նոր կինոնկարի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թրիլերի գլխավոր «չարագործին» մարմնավորել է դերասան Ռայան Գուզմանը:

Ուսուցչուհի Քլերի կյանքը բարդացել է: Ամուսինը լքում է նրան, իսկ նոր հարևանը, ով իր որդու համադասարանցին է, սկսում է հետաքրքրվել Քլերով: Շուտով նրա ամուսինն առաջարկում է միավորվել, սակայն դեռահասը լրջորեն տարվում է Քլերով, և ամեն ինչ բարդանում է, երբ նա սկսում է հետապնդել կնոջը:   

Ֆիլմում խաղում են նաև Յեն Նելսոնը, Ջոն Քորբեթը, Լեքսի Աթքինսը և այլք: Կինոնկարը հասցրել է ԱՄՆ վարձույթում մեծ գումարներ վաստակել:

Թրեյլեր՝ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am