Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վաշինգտոնում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն: Բաքվի սև հունվարը» ֆիլմը

Վաշինգտոնում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն: Բաքվի սև 
հունվարը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մարտի 24-ին կազմակերպել է «Մեկ դար տևող ցեղասպանություն: Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմի ցուցադրումից առաջ տեղի է ունեցել ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԱՄՆ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը բացման իր խոսքում համառոտ ներկայացրել է ֆիլմի նպատակը, Բաքվի հայ համայնքի պատմությունը և ընդգծել զոհերի հիշատակման կարևորությունը:

Ֆիլմի ցուցադրումից հետո Արցախի ներկայացուցիչը և միջոցառմանը ներկա ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, լրագրող Հայկարամ Նահապետյանը պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառման մասնակիցներին իր խոսքն է ուղղել նաև Սուրբ Մարիամ եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am