Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կառավարությունն առաջարկում է նվազագույն կրթության շեմը դարձնել 12-ամյա

Կառավարությունն առաջարկում է նվազագույն կրթության շեմը դարձնել 12-ամյա

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել 9-ամյա նվազագույն կրթության շեմը՝ այն դարձնելով 12 տարի: Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ` սահմանված է ՀՀ քաղաքացիների համար կրթական նվազագույն մակարդակ:

«Այս մակարդակն ամրագրված է նաև գործող օրենսդրության մեջ, սակայն Սահմանադրությունը տալիս է հնարավորություն օրենքով սահմանել պարտադիր կրթության ավելի բարձր շեմ: Օգտվելով այս հնարավորությունից և ուսումնասիրելով միջազգային կրթական միտումները, հաշվի առնելով Հայաստանի հասարակության զարգացման հեռանկարները և այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաղաքացու համար կրթությունը հաարվում է ապագա կյանքի կատարելագործման, զարգացման, բարգավաճման աշխատաշուկայում պահանջված կյանք լինելու և բարեկեցիկ կյանքով ապրելու միջոց՝ կառավարութփյունը նախաձեռնել է այս բարեփոխումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:

Նախարարը հայտնեց, որ նախագծով խորհրդարանին առաջարկվում է ամրագրել նվազագույն կրթության նոր՝ ավելի բարձր շեմ: Նրա խոսքով՝ այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում տեղավորվող, ընդհանուր հանրակրթական հենքի վրա լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով  միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ համապատասխան մասնագիտական կրթության հնարավորություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am