Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սիրիայի եւ Իրաքի պատերազմների պատճառով աճել Է զարգացած երկրներում ապաստան խնդրողներ թիվը. ՄԱԿ

Սիրիայի եւ Իրաքի պատերազմների պատճառով աճել Է զարգացած երկրներում ապաստան խնդրողներ թիվը. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականին 866 հազար խնդրագիր Է ստացվել արդյունաբերապես զարգացած երկրներում ապաստան տրամադրելու վերաբերյալ, ինչը 45 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՄՓԳԳԿՎ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն՝ սա ամենաբարձր ցուցանիշն Է 22 տարի առաջ Բալկաններում տեղի ունեցած հակամարտությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետներն այսչափ կտրուկ աճի պատճառների թվում նշում են Սիրիայի եւ Իրաքի պատերազմները, մի շարք այլ երկրներում զինված հակամարտություններն ու անկայությունը, մարդու իրավունքների խախտումները: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերիշը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ հանդես բերել նույնպիսի «մեծահոգություն», որպիսին եղել Է անցյալ դարի 90-ական թվականներին սկզբին, երբ բալկանյան հակամարտության հետեւանքով հարյուր հազարավոր փախստականներ ձգտում Էին հաստատվել զարգացած պետություններում: «Մեր պատասխանն այժմ պետք Է նույնքան մեծահոգի լինի, որքան այն ժամանակ Է եղել. պետք Է տրամադրել ապաստան ստանալու թույլտվություն, բնակություն հաստատելու հնարավորություն եւ պաշտպանության այլ ձեւեր»,-ասել Է նա:

Անցյալ տարի ապաստան տրամադրելու վերաբերյալ առավել շատ խնդրագրեր են ստացվել սիրիացիներից՝ շուրջ 150 հազար: Երկրորդ տեղում իրաքցիներն են՝ շուրջ 69 հազար: Այնուհետեւ աֆղանցիներն են (60 հազար), Սերբիայի բնակիչները, ներառյալ Կոսովոն, եւ Էրիթրեացիները: Ինչ վերաբերում Է ընդունող երկրներին, ապա փախստականների ամենամեծ հոսքը դիտվել դեպի Գերմանիա՝ 173 հազար դիմում՝ մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ում ապաստան Է խնդրել 121 հազար մարդ, Թուրքիայիում՝ 87 հազար, Շվեդիայում՝ 75 հազար մարդ:

Զեկույցում ասվում Է, որ արդյունաբերապես զարգացած երկրներում ապաստան ստանալու խնդրանքը հարկադիր վերաբնակության գլոբալ պատկերի բաղադրիչներից մեկն Է միայն: 2013 թվականի վերջի դրությամբ աշխարհում հաշվվում Էր 51,2 մլն մարդ, որոնք ստիպված են եղել իրենց տները լքել հետապնդումների, հակամարտությունների, բռնության կամ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով: Նրանցից 16,7 միլիոնը փախստականներն են, 33,3 միլիոնը՝ ներքին վերաբնակներ, 1,2 միլիոնը՝ ապաստան հայցողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am