Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանին

Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարտի 26-ին հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդի հետ: Քննարկման թեման հայ-իրաքյան հարաբերությունների մերձեցումն ու սերտ համագործակցության ստեղծումն է եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Խալեդը նշել է, որ իրաքյան կողմը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների մերձեցման հարցում:

Որպես Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ նախարար Երիցյանը վստահություն է հայտնել, որ հայ-իրաքյան համագործակցությունը թևակոխելու է գործնական նոր արդյունավետ փուլ՝ նշելով, որ այդպիսին են նաև ՀՀ Նախագահի և վարչապետի դիրքորոշումները:

Դեսպանը և նախարարը, մասնավորապես, քննարկել են այս տարվա հոկտեմբերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կայանալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքային ծրագիրը:

Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում արդեն պարզեցվել է երկու պետությունների գործարարների համար մուտքի արտոնագրի ստացման գործընթացը: Գործում է նաև ուղիղ չվերթ Հայաստան-Իրաք և հակառակ ուղղությամբ, աշխատանքներ են տարվում ցամաքային հաղորդակցության խնդրի լուծման շուրջ, որը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, քանի որ վերջինս բարեկամական երկիր է թե՛ Հայաստանի, թե՛ Իրաքի համար:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Երիցյանը նշել է, որ հայ-իրաքյան համագործակցությունը զարգացնելու հարցում անելիքներ շատ կան` հատկապես շեշտելով գործառնությունը զբոսաշրջության ոլորտում. «Վստահ եմ, որ Հայաստանի և Իրաքի մերձեցման հարցում գործնական քայլերով միասին առաջ կգնանք և մոտ ապագայում արդեն միջպետական հարաբերությունների զարգացման զգալի աճ կունենանք»,-ասել է Արմեն Երիցյանը: 

Արմեն Երիցյանը Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, իրաքյան կողմից համանախագահում է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսը, որի վերջին այցը Հայաստան կայացել է անցյալ տարի՝ որպես Իրաքի գործարարների պատվիրակության ղեկավար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am