Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Քուվեյթի հայոց թեմն առաջնորդ է ընտրել

Քուվեյթի հայոց թեմն առաջնորդ է ընտրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի և շրջակա թեմի երեսփոխանական ժողովն իր արտահերթ ժողովի ընթացքում քառամյա նստաշրջանի պաշտոնավարության համար միաձայն Քուվեյթի և շրջակա թեմի առաջնորդ է ընտրել թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից: Ընտրության արդյունքը վավերացման է ուղարկվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Այն հաստատելուց հետո Նորին Սրբությունը Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին մաղթել է քաջառողջություն և հաջողություն իր ազգային եկեղեցական ծառայության բնագավառում: Նորին Սրբությունը նաև մաղթել է, որ Հայր Սուրբի հովանավորությամբ և ազգային իշխանության գործակցությամբ առավել ծաղկի թեմի զավակների կյանքը բոլոր ասպարեզներում:

Համայնքի անդամները հրավիրվել են մարտի 27-ին ներկա գտնվելու թեմի նորընտիր առաջնորի առաջին քարոզին, որից հետո առաջնորդը կուղևորվի «Արարատ» սրահ` այնտեղ ընդունելու թեմի ազգային մարմինների ու ժողովրդի շնորհավորանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am