Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղարիբաշվիլին իր երկրի արժույթի գնանկումը համեմատել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. վրացագետը գտել է նրա սխալը

Ղարիբաշվիլին իր երկրի արժույթի գնանկումը համեմատել է Հայաստանի ու 
Ադրբեջանի հետ. վրացագետը գտել է նրա սխալը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սխալվում է իր հաշվարկներում, երբ նշել, թե ազգային արժույթի գնանկման տեսանկյունից Վրաստանը տարածաշրջանում նույն իրավիճակում է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վրացագետն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այո, Ղարիբաշվիլին ճիշտ է, բայց միայն Ադրբեջանի պարագայում, որտեղ մանաթն արժեզրկվել է ավելի քան 35%-ով, գրեթե նույն չափով, որքանով Վրաստանում է լարին արժեզրկվել: Իսկ ահա Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է, քանի որ համեմատության պարագայում և պարզ հաշվարկի դեպքում հստակ երևում է, որ դրամն արժեզրկվել է մոտ 15%-ով, այսինքն` նշված երկու հարևանների հետ համեմատած կիսով չափ, ինչը նշանակում է, որ Հայաստանում վիճակը համեմատած բարեհաջող է:

Ղարիբաշվիլին, ըստ էության, գրեթե կրկնել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մտքերը, ում կարծիքով՝ լարիի կուրսի նվազումը պայմանավորված է արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական զարգացումներով և ցնցումներով՝ ընգծելով, որ խնդիրը չի առնչվում միայն Վրաստանին, այլ նմանատիպ իրավիճակում են հայտնվել, օրինակ, հարևան Հայաստանը և Մոլդովան, Իվանիշվիլին, սակայն, կարծում էր, որ Հայաստանն ու Մոլդովան կարողացել են իրավիճակը կայունացնելու ճիշտ քաղաքականություն իրականացնել, ինչն, ըստ էության, թերի են կատարում վրացի պաշտոնյաները, մասնավորաբար ԿԲ նախագահը:

Ի տարբերություն Իվանիշվիլիի, սակայն, Ղարիբաշվիլին խուսափել է դրական գնահատել Հայաստանի ԿԲ իրականացրած դրամի արժեզրկումը կանխելուն ուղղված միջոցառումները, և դա իր պատճառներն ունի: Խնդիրն այն է, որ Վրաստանի կառավարությունը վերջին շրջանում լուրջ քննադատությունների է ենթարկվում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, ուստի Ղարիբաշվիլին ստիպված է որոշակի ցուցանիշների ներկայացմամբ ցույց տալ, որ միայն Վրաստանը չէ, որ ճգնաժամի հաղթահարման փուլում է, և այդ համատեքստում երբեմն ստացվում է, որ վրացի բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է փոքր-ինչ ուռճացված թվեր, հատկապես Հայաստանի պարագայում:

Ի դեպ, ավելորդ չէ նշել նաև, որ ասուլիսը, որի ժամանակ Ղարիբաշվիլին խոսել է այդ մասին, ուղեկցվում է հակակառավարական ցույցերով»,-գրել է վրացագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am