Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կառավարությունը նոր թողարկած եվրոբոնդերից ստացված միջոցների մի մասը կուղղի նախորդ պարտատոմսերի հետգնմանը

Կառավարությունը նոր թողարկած եվրոբոնդերից ստացված միջոցների մի մասը 
կուղղի նախորդ պարտատոմսերի հետգնմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մի քանի օր առաջ թողարկած 500 մլն դոլարի եվրապարտատոմսերից ստացված գումարի 200 միլիոնը կուղղի 2013 թվականին թողարկված եվրապարտատոմսերի պարտքի մարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  

Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ նոր թողարկված եվրապարտատոմսից ստացված գումարի մնացած մասը, որը ՀՀ գանձապետական հաշվին է փոխանվելու մարտի 27-ին, կներառվի ՀՀ բյուջտային համակարգում, կայունացման ֆոնդ: Միջոցաները կուղղվեն կառավարության տարբեր ծրագրերի իրականացմանը:

Վարչապետ Աբրահամյանն էլ, հաշվի առնելով արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից ստացված միջոցների փոխարկման ժամանակ կիրառված փոխարժեքը, առաջարկեց երկօրյա ժամկետում լրամշակել նախագիծը և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am