Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ Է տուժել տոռնադոների հետեւանքով, կա մեկ զոհ

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ Է տուժել տոռնադոների հետեւանքով, կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օկլահոմայի եւ Արկանզասի նահանգներում մարտի 25-ին մոլեգնած մի շարք տոռնադոների հետեւանքով տուժածների թիվը հասել Է 15-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ մի քանի տուժածների մասին: «Առնվազն 15 մարդ Է վիրավորվել վատ եղանակի հետեւանքով»,- ասված Է Chicago tribune թերթի հաղորդագրության մեջ, որը վկայակոչել Է Օկլահոմայի նահանգի Թալասի օկրուգի շերիֆ Բիլի Մաքելվիին: Ըստ որում Մաքելվին հավաստել Է մեկ մարդու մահվան մասին տեղեկատվությունը, որին գտել են Սենդ Սփրինգս բնայգու քարշակների կայանատեղում, որտեղով անցել Է տոռնադոն:        

Ոստիկանության տվյալներով՝ տարերքը գրեթե լիովին  անվավոր տուն Է ոչնչացրել Թուլզա քաղաքի շրջանում (Օկլահոմայի նահանգ): Օկլահոմայում առանց լույսի են մնացել տասնյակ հազարավոր բնակիչներ:

Ինչպես հաղորդել Է weather.com կայքը, մարտի 25-ին  տոռնադո Է գրանցվել Թուլզայում, մեկ ուրիշը՝ ոչ հեռու գտնվող Մուր քաղաքում: Մի քանի տոռնադո Է գրանցվել Արկանզասի նահանգում: Նաեւ հուժկու փոթորիկներ են դիտվում Քանզասի եւ Միսուրիի նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am