Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանը վեց ուղղություններով Հայաստանին դրամաշնորհային միջոցներ կտրամադրի

Ռուսաստանը վեց ուղղություններով Հայաստանին դրամաշնորհային միջոցներ 
կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացի շրջանակում ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագրի նախագծին: Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ դրանով Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն:

Սաֆարյանի խոսքով՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ դրամաշնորհային միջոցներ տրամադրելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաֆարյանը նշեց, որ ռուսական կողմին ներկայացվել էր նաև համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, վերապատրաստումների և ուսուցման մանրամասն նախահաշիվը: «Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ, ռուսական կողմը կկազմակերպի ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»,- ասաց փոխնախարարը:

Սաֆարյանի խոսքով՝ նշված վեց ուղղություններով միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է` ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ կապված գործընթացները սահուն, հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ ապահովելով այդ ուղղություններով ՀՀ լիազոր և պատասխանատու մարմինների գործառույթների հստակ իրականացումը ԵՏՄ նորմերին և կանոնակարգերին համապատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am