Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Շառլ Ազնավուրի նոր ձայնասկավառակը ներառում է 12 երգ

Շառլ Ազնավուրի նոր ձայնասկավառակը ներառում է 12 երգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի նոր՝ «Encores» ձայնասկավառակը ներառում է 12 երգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով աշխարհահռչակ շանսոնյեի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը՝ խառնված ուրախությամբ, պարզությամբ և անմեղությամբ: Նոր ձայնասկավառակը լեգենդը երկրպագուների դատին կհանձնի այս տարվա մայիսի 4-ին:

Ազնավուրի նոր ալբոմի երգերն են՝

1. Avec un brin de nostalgie
2. Ma vie sans toi
3. Les petits pains au chocolat
4. T'aimer
5. Des ténèbres à la lumière
6. Et moi je reste là
7. Mon amour je te porte en moi
8. Chez Fanny
9. Sonnez les cloches
10. La maison rose
11. De la môme à Edith
12. You've got to learn (
դուետ Բենյամին Քլեմենտինեի հետ)

Ի դեպ, Շառլ Ազնավուրի երկրպագուները նախորդ տարվանոյեմբերի 17-ից հնարավորություն ունեն ձեռք բերելու լեգենդի ստեղծագործություններն ամփոփող և 60 CD ներառողանթոլոգիան: Անթոլոգիան լույս է տեսել սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը վաճառքի է հանվել Ֆրանսիայի տարածքում:  Այն ներառում է Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և դուետներ, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում:  

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am