Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Քաղցկեղի վտանգի պատճառով հեռացրել են Անջելինա Ջոլիի ձվարանները

Քաղցկեղի վտանգի պատճառով հեռացրել են Անջելինա Ջոլիի ձվարանները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի եւ ռեժիսոր Անջելինա Ջոլին հայտնել Է, որ ձվարանների եւ արգանդի փողերի հեռացման վիրահատության Է ենթարկվել ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է The New York Times-ի սյունակում:

Ջոլիի խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ բուժող բժիշկն իրեն հայտնել Էր, որ վերջին անալիզներից մեկում հայտնաբերվել են որոշ քանակությամբ այնպիսի նյութեր, որոնք կարող են վկայել քաղցկեղի վաղ փուլի մասին:

Անալիզները ցույց են տվել, որ չարորակ գոյացություններ չկան, բայց, խորհրդակցելով մի քանի մասնագետների հետ, Ջոլին որոշել Է հեռացնել ձվարանները եւ արգանդի փողերը, որպեսզի կանխի հիվանդության զարգացումն ապագայում: Դերասանուհին ընդգծել Է, որ ավելի վաղ իր ընտանիքում քաղցկեղ Է ախտորոշվել երեք կանանց մոտ, այնպես որ ինքը չԷր ցանկանում ռիսկի դիմել:

Վիրահատությունը կատարվել Է անցած շաբաթ: Ջոլին հայտնել Է, որ դա այնքան բարդ վիրահատություն չԷր, որքան մաստեկտոմիան, որին ինքը ենթարկվել Է երկու տարի առաջ, բայց այս վիրահատական միջամտության հետեւանքներն ավելի լուրջ են՝ ձվարանների հեռացումը հանգեցնում Է արհեստական դաշտանադադարի: 

«Ես այլեւս չեմ կարողանա երեխաներ ունենալ, եւ սպասում եմ, որ իմ մարմնի հետ փոփոխություններ կկատարվեն»,-գրել Է Ջոլին, նշելով, որ փնտրելու Է իր իմունային համակարգն ամրապնդելու բնական միջոցներ եւ երջանիկ Է այն մտքից, որ իր երեխաները երբեք չեն ասի. «Իմ մայրիկը մահացել Է ձվարանների քաղցկեղից»:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ դերասանուհին ընդգծել Է, որ իր հետ պատահածը չի նշանակում, որ բոլոր կանայք պետք Է նույնկերպ վարվեն նման իրավիճակում: Բազմաթիվ տարբեր եղանակներ կան՝ կախված անհատական դեպքերից, գրել Է դերասանուհին, նշելով, թե միայն ցանկանում Է ասել, որ իմացությունն ուժ Է, եւ հարկավոր Է հոգ տանել սեփական առողջության մասին:

2013 թվականի մայիսին Ջոլին պատմել Է, որ ինքը հարկադրված Է եղել կրծքագեղձերի հեռացման վիրահատության ենթարկվել, քանի որ ինքը BRCA1 գենի կրող Է, որը 87 տոկոս դեպքերում կրծքագեղձի քաղցկեղ Է առաջացնում, իսկ 50 տոկոս դեպքերում՝ ձվարանների քաղցկեղ: Նույն այդ ժամանակ Էլ նա խոստացել Է, որ կպատմի մյուս  այն միջոցների մասին, որոնք ինքն ստիպված կլինի ձեռնարկել քաղցկեղի զարգացումը կանխելու համար:

Ջոլին եւ նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, ունեն իրենց երեք երեխաները ու եւս երեք որդեգրված երեխաներ: Վերջերս ԶԼՄ-ները նաեւ հաղորդել Էին, որ զույգը եւս մեկ որբ երեխայի Է որդեգրել Սիրիայից (տեղեկատվությունն առայժմ չի հաստատվել):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am