Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տիգրան Պետրոսյանը 8-րդն էր Տաշքենդի մրցաշարում

Տիգրան Պետրոսյանը 8-րդն էր Տաշքենդի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցաշարի վերջին տուրում Պետրոսյանը խաղում էր առաջատար Վլադիսլավ Արտեմևի հետ: Գրոսմայստերները պարտիան ավարտեցին ոչ-ոքի:

Այսպիսով, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, մրցաշարում զբաղեցրեց  8-րդ հորիզոնականը:

Մրցաշարում հաղթանակ տարավ ՌԴ ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տաշքենդի այս մրցաշարն անցկացվում էր արդեն 8-րդ անգամ` ի հիշատակ Գեորգի Ագզամովի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 20 հազար ԱՄՆ դոլար, որից 4 հազար դոլարն ստացել է հաղթողը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիներին բաժին է հասել, համապատասխանաբար, 3 և 2 հազար դոլար: Մրցաշարին մասնակցել են 76 շախմատիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am