Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պուտինի` Երեւան այցի ամսաթիվը քննարկվում Է. Պեսկով

Պուտինի` Երեւան այցի ամսաթիվը  քննարկվում Է. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ուղեւորության ամսաթիվը քննարկվում Է, այդ հարցն օրակարգում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 19-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինի՝ Երեւան այցի հարցն օրակարգում Է: Այն նախապատրաստվում Է եւ քննարկվում: Այն բանից հետո, երբ ուղեւորության ստույգ ամսաթիվը կորոշվի ու կհաստատվի, մենք իսկույն այդ մասին կհայտնենք»,-ասել Է Պեսկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am