Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուորլիքը համոզված է` բանակցային գործընթացում պետք է հաշվի նստել Արցախի ժողովրդի հետ

Ուորլիքը համոզված է` բանակցային գործընթացում պետք է հաշվի նստել Արցախի 
ժողովրդի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրությունը շարունակում է լարված մնալ, թեպետ հունվարի վերջից սկսած այն ավելի կայունացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, որպեսզի խաղաղ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծվի»,- նշել է Ուորլիքը` հավելելով, որ նախագահների հետ ունեցած նախկին հանդիպումների ժամանակ իրենք հորդորել են խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության մեծացմանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ուորլիքը վերաբերում բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին էլ ներգրավելու հայկական կողմի առաջարկներին` Ուորլիքը համոզմունք է հայտնել, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել նաև Արցախի ժողովրդի հետաքրքրությունները: «Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը:

Նա տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են որևէ ընդունելի ժամանակահատվածում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդուհանդերձ, հանդիպման վերաբերյալ Ուորլիքը որևէ հստակ ժամկետներ չի նշել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am