Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանին

Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին (նստավայրը` Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, շնորհավորելով դեսպանին` Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ վերջինիս գործունեության շնորհիվ երկու երկրների հարաբերությունները և գործակցությունն ավելիով կզարգանան և կարգասավորվեն: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է փաստել նաև երկու ժողովուրդների բարեկամական ամուր կապերը` խարսխված ընդհանուր քրիստոնեական արժեքների վրա` նշելով, որ դրանց զորացման մեջ մեծ դերակատարություն ունի Սլովակիայի հայկական համայնքը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածության համար իր շնորհակալությունն է հայտնել երկրի իշխանություններին: Նորին Սրբությունը գնահատանքով է ընդգծել նաև այն զորակցությունը, որ Կաթոլիկ եկեղեցու կողմից բերվում է Հայոց եկեղեցուն Սլովակիայում հայորդիների հոգևոր կյանքի կազմակերպման գործում:

Այնուհետև Սլովակիայի նորանշանակ դեսպանը նույնպես ուրախություն է հայտնել հանդիպման կապակցությամբ` վստահեցնելով, որ իր դիվանագիտական գործունեության շրջանակներում պիտի նպաստի տարբեր ոլորտներում հայ-սլովակյան կապերի ամրապնդմանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ-ում Սլովակիայի դեսպանն անդրադարձել են նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am