Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԳՖՀ-ն օրենք Է ընդունել ընկերությունների տնօրենների խորհուրդներում տեղերի 30 տոկոսը կանանց հատկացնելու մասին

ԳՖՀ-ն օրենք Է ընդունել ընկերությունների տնօրենների խորհուրդներում տեղերի 30 տոկոսը կանանց հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի խորհրդարանն օրենք Է ընդունել, որի համաձայն՝ 2016 թվականից խոշորագույն ընկերությունների տնօրենների խորհրդում կանանց բաժինը պետք Է կազմի առնվազն 30 տոկոս:

Այդ օրենքը վերաբերում Է շուրջ 100 առաջատար ձեռնարկությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Եվս 3,5 հազար ընկերություններ պարտավոր կլինեն որպես իրենց նպատակներից մեկը ամրագրել կանանց թվի ավելացումը ղեկավար պաշտոններում:

Կառավարող կոալիցիան, որը գլխավորում Է կանցլեր Անգելա Մերկելը, պաշտպանել Է այդ օրենքը, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ձեռնպահ են մնացել քվեարկութունից, համարելով, որ օրենքում առաջարկված միջոցառումները բավարար չեն:

Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի՝ վերջերս անցկացված հետազոտության համաձայն՝ կանայք կազմում են ԳՖՀ-ի 100 խոշորագույն ընկերությունների տնօրենների խորհրդի անդամների ընդամենը 18,6 տոկոսը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Եվրոպայի երկրների թվում համանման քվոտաներ արդեն գործում են Նորվեգիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am