Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր

ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հայտարարություն է տարածել, որում էլ տեղեկացրել է ԲՀԿ-ն լքելու մասին:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղղված ամեն մի քայլի կրող»,-ասված է նրա տարածած հաղորդագրությունում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև պատգամավոր Վարդան Օսկանյանը: Պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը, Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Կարո Կարապետյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը պատգամավորի մանդատը վայր դնելու մասին դիմում էր գրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, սակայն դիմումի հրապարակումից մի քանի օր անց պատգամավորն այն հետ վերցրեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am