Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Յանուկովիչի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները երկարաձգվել են երեք ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով

Յանուկովիչի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները երկարաձգվել են երեք ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը երեք ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով երկարաձգել Է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա 17 մերձավորների դեմ  պատժամիջոցները, որոնք սահմանվել Էին մեկ տարի առաջ պետական միջոցների յուրացման մեղադրանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսի հրապարակումը: Հենց Յանուկովիչի ու եւս 13 հոգու նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկրաձգվել են մեկ տարով՝ մինչեւ 2016 թվականի մարտի 6-ը, չորս հոգու նկատմամբ՝ մինչեւ 2015 թվականի հունիսի 6-ը:      

2014 թվականի մարտին ընդունված ցուցակում սկզբնապես ներառված Էր 18 մարդ, այնուհետեւ այն ընդլայնվեց մինչեւ 22: Այժմ ԵՄ-ն կրկին այն կրճատել Է մինչեւ 18: Ցուցակից հանվել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախագահի նախկին խորհրդական Իգոր Կալինինը, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի  որդին՝ Ալեքսեյը, եւ նախագահի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am