Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրք ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ

Թուրք ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել   Հայոց ցեղասպանության ժխտման դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել համալսարանում Աթաթուրքի անվան ակումբի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ կապված միջոցառման դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Etha լրատվական գործակալությունը, համալսարանի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» խորհրդի (HDK) կոչով թուրք ուսանողները մտել են Աթաթուրքի անվան ակումբի կազմակերպած` «Տեղահանության 100-րդ տարին» կոչված միջոցառման սրահ եւ մամուլի համար հայտարարություն արել:

Հայտարարության մեջ ուսանողները նշել են, որ Մալաթիայի, Կեսարիայի, Քոնիայի, Մարդինի եւ Հաթայի (Անտիոք) նման շատ վայրերում Սուրբ Ծննդյան տոները վերջին անգամ նշվել են 100 տարի առաջ, եւ Հրանտ Դինքի` 4 հազար տարի այս հողերում բնակված ժողովուրդն այլեւս չկա:

Հայտարարությունն ընթերցելուց հետո ուսանողները շեշտել են, որ 1900-ականներից մինչեւ Հրանտ Դինք եւ Սամաթիայի տարեց հայ կանայք ցեղասպանությունը գիտակցաբար եւ սիստեմատիկ կերպով դեռ շարունակվում է:

Հայտարարությունից հետո համալսարականները սրահի պատերին փակցրել են «Ոչ թե տեղահանություն, այլ Ցեղասպանություն է», «Առերեսվեք Հրանտին եւ Ցեղասպանությանը» բովանդակությամբ պաստառներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am