Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ավիաաղետի ենթարկված Հարիսոն Ֆորդին վիրահատել են

Ավիաաղետի ենթարկված Հարիսոն Ֆորդին վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդին, որը մարտի 5-ին ավիաաղետի Է ենթարկվել, վիրահատել են: Նրան հիվանդանոց են տեղափոխել կոտրված ձեռքով եւ գլխի կտրած վերքերով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:   

«Ֆորդին վիրահատել են մարտի լույս 6-ի գիշերը Լոս Անջելեսում,- ասված Է հաղորդագրության մեջ:- Դերասանը կոտրել Է ձեռքը՝ վթարի ժամանակ զարկվելով ինքնաթիռի կառավարման վահանին: Նա նաեւ գլխին տհաճ խորը վերք ունի: Կան նաեւ այլ վնասվածքներ»:

Ավելի վաղ դերասանի որդին՝ Բեն Ֆորդը, հայտնել Է, որ հոր կյանքին վտանգ չի սպառնում, «թեեւ նա խիստ տուժել Է»:   

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ինքնաթիռի վթարի պատճառը, որի ղեկանիվի առջեւ եղել Է Ֆորդն ինքը, լռված շարժիչն Է: Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել Է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Փատրիկ Ջոնսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am