Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լանջաղբյուր գյուղում կավելանան մշակվող վարելահողերը

Լանջաղբյուր գյուղում  կավելանան մշակվող վարելահողերը

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ծրագրերի իրականացման գրասնյակի կողմից իրականացվող  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը կյանքի է կոչվում նաեւ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում, որտեղ ինչպես ծրագրի, այնպես էլ համայնքի եւ տարբեր կազմակերպությունների միջոցներով զարկ է տրվում գյուղատնտեսության զարգացմանը: Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ ձեռք է բերվել երկու «Բելառուս» տրակտոր, երեք գութան, երեք խոտհավաք, երկու մամլիչ, խոտհնձիչ վեց մեքենա, որից մեկը` տրակտորին ամրացվող, իսկ հինգը` ձեռքի, մեկ հողի փխրեցուցիչ` կուլտիվատոր, մեկ «ՈւԱԶ» մակնիշի կիսաբեռնատար եւ մեկ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար մեքենա:

«2015 թվականին համայնք կբերվի նաեւ չինական արտադրության մեկ փոքր տրակտոր եւ մեկ տրակտորի կցորդ: Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ 120 միլիոն դրամ, որի 50 տոկոսը ներդրվել է Համաշխարհային բանկի, 13 միլիոնը` ՀՀ կառավարության, մոտ 15,5 միլիոնը` համայնքի բյուջեից, մնացածը` «Հեքսեր» կազմակերպության միջոցներից: Ծրագիրը գյուղում ավարտին կհասցվի միչեւ 2016 թվականը: Ծրագրի շրջանակներում 2013-2014 թվականների ընթացքում գյուղում ստեղծվել է  գյուղատնտեսական կոոպերատիվ, որը օգնում է գյուղացուն գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքներում: Ձեռքբերված գյուղտեխնիկայի շնորհիվ համայնքում զգալիորեն կավելանան մշակվող վարելահողերը»,-նշեց համայնքի ղեկավարը: Նույն ծրագրի շրջանակներում գյուղում կատարվել են նաեւ արոտների ջրարբիացման աշխատանքներ. ջրարբիացվել է «Սարի կողմ» կոչվող տարածքի 1.7  եւ «Մանիչար» տարածքի  1.5 հեկտար արոտները, ուր տեղադրվել են անասունների ջրվելու երեք խմոցներ:

 Լանջաղբյուրում 2015-2016 թվականների ընթացքում նախատեսվում է ստեղծել նաեւ կաթի հավաքման եւ վերամշակման կետեր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am