Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն հարգում է Ծառուկյանի որոշումը

ՀՀԿ-ն հարգում է Ծառուկյանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգում է Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշումը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես ընթերցել եմ Գագիկ Ծառուկյանի ելույթը: Նա ներկայացրել է պատճառները, թե ինչու է նման որոշում կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը: Դա նրա անձնական որոշումն է եղել, և ես այստեղ ավելացնելու բան չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ԲՀԿ նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր լինելու մասին: «Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պետք է հստակ տարբերություն լինի: Պետք է լինի իշխանություն և ընդդիմություն: Այլըւնտրանք տերմինն ինձ համար անհասկանալի էր, որովհետև քաղաքագիտության մեջ նման տերմին չկա: Հիմա թե ինչ մարտավարություն կընտրի ԲՀԿ-ն, իրենց որոշելիքն է, և մենք այստեղ միջամտելու խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են ոչ թե միայն քննադատել, այլ նաև առաջարկներ ներկայացնել, որոնք կառուցողական են: Թե ինչ կլինի հետագայում` կապրենք, կտեսնենք»,- մանրամասնեց Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ մեկ օրվա ընթացքում ոչ մի քաղաքակական ուժ ընդդիմություն չի դառնում: Շարմազանովի գնահատմամբ՝ նախկինում ԲՀԿ-ն այլ կուսակցություն էր, իսկ հիմա` այլ, քանի որ ունի նոր ղեկավար, պետք է դեռևս հստակեցնի իր մարտավարությունը:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց նաև, որ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական և գաղափարական կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է: Նա կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջատար կլինի ՀՀԿ-ն: «Ես այս պահին չեմ տեսնում առավել կուռ, կառուցողական քաղաքական ուժ, քան ՀՀԿ-ն է: Սակայն մենք հարգում ենք մեր քաղաքական բոլոր հակառակորդներին: Ես չեմ ցանկանում ընտրություններից երկու տարի առաջ ենթադրություններ անել: Ի վերջո, լինելու է այնպես, ինչպես որոշելու է ժողովուրդը»,- շեշտեց Շարմազանովը՝ հավելելով, որ բոլոր քաղաքական ուժերին հաջողություն է մաղթում:

ԲՀԿ մարտի 5-ին կայացած  համագումարի ընթացքում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին: ԲՀԿ ղեկավարի պարտականություններն ստանձնել է Նաիրա Զոհրաբյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am