Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԽ անդամները քննարկել են ՀՀ նախագահին ներկայացվելիք հարցերի շրջանակը

ՀԽ անդամները քննարկել են ՀՀ նախագահին ներկայացվելիք հարցերի շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ մամուլի ծառայությունից, վերջինս գործընկերներին է ներկայացրել Հանրային խորհրդի երկու նոր անդամներին՝ Սմբատ Լպուտյանին և Էդիկ Մինասյանին:

Այնուհետև խորհրդի անդամներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Գլխավոր հարցը եղել է ս.թ. մարտի 13-ին ՀՀ նախագահի հետ կայանալիք հանդիպումը: Խորհրդի անդամները քննարկել են նախագահին ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Մինչ այդ ՀԽ նախագահը խորհրդի անդամներին է ներկայացրել մարտի 2-ին Գյումրի կատարած այցի մանրամասները:

Նշենք, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Գրիգոր Բադիրյանը, Կորյուն Առաքելյանն ու Ելենա Վարդանյանը երկուշաբթի օրը Գյումրիում հանդիպել են ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատների հետ: ՀԽ ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առաջ քաշած հարցադրումներին, լսել նրանց մտահոգություններն ու այդ ամենը ներկայացրել համապատասխան քննչական մարմիններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am