Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին խուսափել ավելորդ լարվածությունից

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին 
խուսափել ավելորդ լարվածությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ իր երկիրը լրջորեն է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և այս նպատակով գործադրում է ամեն ջանք: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Սեկուտան ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ անհանգստացնում է վերջին շրջանում շփման գծին լարվածության աճը: Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի ավելի լարմանը: Մենք էլ, աշխատելով թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի հետ, մեր հերթին փորձում ենք առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է Սեկուտան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am