Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանը «Եվրատեսիլ»-ի համար ընտրել Է One Last Breath երգը՝ Մարիա- Ելենա Կիրիակուի կատարմամբ

Հունաստանը «Եվրատեսիլ»-ի համար ընտրել Է One Last Breath երգը՝ Մարիա- Ելենա Կիրիակուի կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015» Էստրադային երգի 60-րդ միջազգային մրցույթի համար ընտրել Է One Last Breath երգը՝ Մարիա- Ելենա Կիրիակուի կատարմամբ: Ծնունդով կիպրոսցի հմայիչ երգչուհին արդեն իսկ հաջողության հասել Է Հունաստանում՝ դառնալով «Հունաստանի ձայն» հեռուստատեսային երաժշտական շոուի 2014 թվականի հաղթողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատարողի ընտրությունը մարտի 4-ի երեկոյան տեղի Է ունեցել Աթենքի «Էնաստրոն» երաժշտական ակումբում: Հեռուստադիտողների եւ ժյուրիի դատին Էր ներկայացվել հինգ երգ՝ "Crash and Burn"-ը (C:REAL խմբի կատարմամբ), «Jazz & Սիրտակի»-ն (Տոմայի Ապերգի & Legend), "ELA"-ն /Barrice/, "Sunshine"-ն /Shaya Hansen/ եւ "One Last Breath"-ը (Մարիա- Ելենա Կիրիակու): Հաղթողը որոշվել Է հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկության արդյունքներով: Կիրիակուն բոլորին գերել Է իր ձայնով եւ քնարական երգով, որի համահեղինակը ինքն Է:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Կիրիակուն հայտարարել Է, որ «Եվրատեսիլ»-ում ելույթ ունենալը  եղել Է իր երազանքը: «Ես շատ ոգեւորված եմ: Շատ շնորհակալություն ամբողջ Հունաստանին, որ նա ինձ ընտրեց»,-հավելել Է Կիրիակուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am