Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքական «Զամանը» կրկին գրում է Գալիպոլիի միջոցառումների ձախողման մասին

Թուրքական «Զամանը» կրկին գրում է Գալիպոլիի միջոցառումների ձախողման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին Թուրքիայում ծրագրավորված Գալիպոլիի տոնակատարությունները մինչ օրս որևէ թափ չեն ստացել: Ավելին, Չանաքքալեի քաղաքապետ Ուլգյուր Գյոքհանը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքները լավ չեն ընթանում: Ինչպես հաղորդումէ  «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Ջիհան»-ը` Today’s Zaman-ին հղումով:

Հոդվածում նշվում է, որ թեպետ մոտենում է Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը, իսկ դեռ երեք տարի առաջ Չանաքքալեի նահանգապետարանում հիմնվել էր այդ աշխատանքները համակարգող կոորդինացիոն կենտրոն, այդուհանդերձ որևէ հստակ դիրքորոշում կապված հարյուրերորդ տարվա տոնական միջոցառումների հետ դեռևս չի կայացվել: Պարբերականը գրում է, որ Գալիպոլիի տոնակատարություններին հրավիրված տերությունների ներկայացուցիչներից շատ քչերն են այն ընդունել:

Ուլգյուր Գյոքհանը հայտնել է, որ իրենց ծրագրերի առաջընթացը կասեցվել է: «Հարյուրերորդ տարվան նվիրված աշխատանքները լավ չեն ընթանում: Մենք չունենք ո’չ անձնակազմ, ո’չ էլ բյուջե: Մենք փորձում ենք դրանք իրականացնել մեր սեփական միջոցներով, սակայն միջոցները բավարար չեն»,- ասել է Չանաքքալեի քաղաքապետը:

Ավելի վաղ ևս թուրքական «Զաման»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ցեղասպանության տարելիցի օրը ծրագրավորված Չանաքքալեի միջոցառումները չեղարկվել են: Հենվելով չբացահայտված աղբյուրի հաղոդած տվյալների վրա` հրապարակվել էր, որ բոլոր հրավիրյալները մեծամասամբ հրաժարվել են ներկա գտնվել Գալիպոլիի միջոցառումներին:

Այս լուրը, սակայն, անմիջապես հերքվեց Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Պաշտոնական Անկարան հայտարարեց, որ արարողությունները ծրագրավորվածի պես շարունակվելու են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am