Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՉԺՀ-ի վարչապետը երկրի բնապահպանության վիճակը «ժողովրդի ցավն» Է համարել

ՉԺՀ-ի վարչապետը երկրի բնապահպանության վիճակը «ժողովրդի ցավն» Է համարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում  բնապահպանության վիճակն սպառնալիք Է ներկայացնում բնակչության համար, ՉԺՀ-ի կառավարությունը մտադիր Է վճռական միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի պահպանումը բարելավելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը: 

«Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնալիք Է բնակչության կյանքի համար, ժողովրդի ցավը, եւ անհրաժեշտ Է վճռականորեն պայքարել այդ երեւույթի դեմ»,- ասել Է Չինաստանի վարչապետը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանում կառավարության զեկուցման մեջ: 2015 թվականին պլանավորվում Է ածխածնի երկօքսիդի արտանետումները նվազեցնել 3,1 տոկոսով, ծծմբի երկօքսիդինը եւ ազոտի օքսիդինը՝ համապատասխանաբար 3 տոկոսով եւ 5 տոկոսով, հայտնել Է նա:   

Վարչապետը նշել Է, որ Չինաստանը պլանավորում Է շուկայում ավելացնել Էկոլոգիապես մաքուր ավտոմոբիլների բաժինը, որոնք աշխատում են Էներգիայի նոր աղբյուրներով, արգելել մինչեւ 2005 թվականի վերջն արտադրված ավտոմոբիլների շահագործումը, բարձրացնել վառելիքի որակը, վերակառուցել ածխային Էլեկտրակայանները, նվազեցնել ածխի սպառումը:   

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Չինաստանում բնապահպանության վիճակն արդեն երկրի իշխանությունների լուրջ մտահոգության առարկան Է: Խոշոր քաղաքները, այդ թվում՝ Պեկինը, շաբաթներով պարուրված են թանձր ծխամշուշի շղարշով, բնակիչները հարկադրված են կրել պաշտպանական դիմակներ եւ դուրս չգալ փողոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am