Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՌԴ իշխանություններին ձեռնտու չէ Բորիս Նեմցովի սպանությունը

ՌԴ իշխանություններին ձեռնտու չէ Բորիս Նեմցովի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը ձեռնտու չէ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, քանի որ այն կարող էր բողոքի մեծ ալիք բարձրացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբˋ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովըˋ հավելելով, որ սպանությունը կարող էր մի շարք շարժառիթներ ունենալˋ ծայրահեղական խմբերի՝ իշխանության դեմ պայքարող քաղաքական գործչին վերացնելու ցանկությունից մինչև կենցաղային փոքր խնդիրներ: «Այս սպանությունը ցանկալի չէր նաև լիբերալների համար, ում քաղաքականության մեջ հայտնի մարդիկ են պետք: Իսկ Նեմցովի սպանությունից հետո նրանք զրկվեցին նման գործչից»,- ասաց Մարկարովը: Ինչ վերաբերում է ռուսական ընդդիմությանը, ապա Մարկարովի գնահատմամբ, Նեմցովի սպանությունը էական ոչինչ չի փոխել. ռուսական ընդդիմությունը շատ այլ առաջնորդներ ունի, բացի այդˋընդդիմադիր դաշտը ՌԴ-ում մեծամասնություն չի կազմում:

Քաղաքագետի կարծիքովˋ ռուս ընդդիմադիրի սպանության բացահայտումը «պատվի հարց» է ՌԴ ոստիկանության համար, քանզի այս հանցագործությունը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ևս մեկ անգամ քարկոծել Ռուսաստանին:

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների` նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 6 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է: 

ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ` քաղաքական գործչին գնդակահարել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է: Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթուհու հետ, երբ պատահել է դեպքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am