Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում զինվորական վարորդների պարապմունքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում զինվորական վարորդների 
պարապմունքներ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են անվավոր ավտոմոբիլային տեխնիկայի զինվորական վարորդների պարապմունքները: Ուսումնական միջոցառումներում, որոնք կշարունակվեն մեկ ամիս, ներգրավված Է ավելի քան 800 զինծառայող:

Պարապմունքների սկսվելուց առաջ զինծառայողներն ուսումնասիրել են անվտանգության պահանջները ձմեռային տարեշրջանում լեռնային տեղանքում ավտոտեխնիկան վարելիս, ինչպես նաեւ ԿամԱԶ, ՈՒրալ, ՈւԱԶ ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկամսյա դասընթացի ընթացքում զինվորական վարորդները 100 եւ 300-կիլոմետրանոց երթեր կկատարեն կտրտված տեղանքում, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով: Ուսուցման ընթացքը հսկելու համար կիրառվում են հետախուզության «Նավոդչիկ-2» արդիական համալիրի անօդաչու թռչող սարքեր: Դա թույլ կտա պարապմունքների ղեկավարներին՝ ավելի ճիշտ գնահատել յուրաքանչյուր վարորդի գործողությունները, ճշգրտումներ կատարել ավտոշարասյուների շարժման երթուղիներում եւ վեր հանել թերությունները:

Ուսումնական պարապմունքները կավարտվեն ստուգարքների հանձնումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am