Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ամերիկացի լրագրողը ներկայացրել է Հայաստան և Վրաստան այցելելու ութ կարևոր պատճառ

Ամերիկացի լրագրողը ներկայացրել է Հայաստան և Վրաստան այցելելու ութ 
կարևոր պատճառ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Houstonia կայքի լրագրող Բիլ Վիաթրաքը հրապարակել է հոդված Հայաստանի և Վրաստանի մասին` առանձնացնելով այն ութ հիմնական պատճառները, որոնց համար արժե այցելել այս երկրներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողը, ով այցելել է Ծաղկաձոր, նշում է, որ իրեն պարզապես զարմացրել է այս երկրների հյուրընկալությունը և այն հիասքանչ տեսարժան վայրերը, որոնց կարելի է հանդիպել, եթե մեջդ կա մի փոքր արկածախնդրություն:

Անդրադառնալով այն ութ հիմնական առանձնահատկություններին, որոնք բնորոշ են տվյալ երկրներին, Վիաթրաքը նախ նշում է, որ ԱՄՆ քաղաքացին կարող է այստեղ հայտնվել առանց որևէ վիզայի անհրաժեշտության` պարզապես գնալով օդանավակայան և հատելով սահմանը:

Որպես երկրորդ առանձնահատկություն նա խոսում է համաշխարհային ժառանգության մասը հանդիսացող հուշարձանների առկայության մասին: Լրագրողը փաստում է, որ տարբեր վանական համալիրներ մտնելն ու շրջելը մեծամասամբ անվճար է, իսկ վճարի առկայության պարագայում էլ այն չի գերազանցում 2 ԱՄՆ դոլարը:

Երրորդ առանձնահատկությունն էժան մեքենա վարձելու հանրավորությունն է: «Եվրոպայի մեծ մասում դու կծախսես կրկնակի կամ եռակի ավելի գումար, քան այստեղ: Մեքենաները հեշտ է վարձել, և մի քանի կազմակերպություններ թույլ են տալիս վարել իրենց մեքենաները սահմանների ներսում, եթե դու չես ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից»,- գրում է Վիաթրաքը:

Չորրորդ առանձնահատկությունը սահելու հնարավորությունն է: Լրագրողը շեշտադրում է Ծաղկաձորում առկա ինչպես լավ պայմանները, այնպես էլ դրանց մատչելիությունը:

Որպես հինգերորդ յուրահատկություն նա առանձնացնում է ուտելիքը, մասնավորապես խոսում է վրացական խաչապուրիների և կոնյակների մասին:

Վեցերորդ առանձնահատկությունը մարդկանց հյուրընկալությունն ու բարեհամբույր լինելու կարողությունն է: Վիաթրաքը փաստում է, որ ամեն վայր, ուր նա գնացել է, իրենց ցուցաբերել են ջերմ ընդունելություն:

Որպես յոթերորդ կարևոր փաստ ամերիկացի լրագրոցը խոսում է վրացական գինու մասին` նշելով, որ այն թե’ էժան է, թե’ մատչելի:

Եվ վերջապես, Հայաստան և Վրաստան այցելելու համար Վիաթրաքը նշում է, որ հնարավոր է դա անել էժան թռիչքների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am