Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներ են կատարվում

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներ են 
կատարվում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնուհետ նաև բակային տարածքներում, մարտի 5-ի գիշերը սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով, իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացը մեկնարկել է տեղումների առաջին իսկ ժամից` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ: Լուսադեմին քաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք անցանելի են եղել: 

Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է համապատասխան ծավալի տեխնիկական աղ և շլաքային ավազ: Ձնամաքրման աշխատանքներին միացել են նաև  տնտեսվարող սուբյեկտները, որոնք, Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման նորմերի որոշման համաձայն, ձմեռային ամիսներին պարտավոր են մաքրել տնօրինած կառույցներին հարակից տարածքները: Ձնամաքրումն այժմ համապատասխան ծառայությունների աշխատակիցների և համատիրությունների ուժերով  ծավալվել է բակային տարածքներում ու հարակից աստիճանավանդակներում, մայթերում ու ներբակային ճանապարհներում:

Մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները համակարգում  են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում ձնամաքրումը կշարունակվի նաև օրվա երկրորդ կեսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am