Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. AFP-ի հոդվածը ԼՂ հակամարտության մասին

Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. AFP-ի հոդվածը ԼՂ 
հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր France Press գործակալությունը* հոդված է հրապարակել` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բախումների ակտիվացմանը: Գործակալության թղթակիցները եղել են Հայաստանի Մովսես ու ադրբեջանական Ալիբեյլի գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ: «Տեղացիները  թեթևացած հոգոց են հանում, հենց որ  Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող Մովսես հայկական գյուղն անհետանում է այն լեռան մշուշի հետևում,  որտեղ տեղակայված են ադրբեջանական դիպուկահարները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է սկսում իր հոդվածը հեղինակը:

«Մշուշը մեր միակ լուծումն է: Երբ տեսանելիությունը զրո է, գիտենք, որ ադրբեջանցիները չեն կրակելու» ,- պատմել է Մովսես գյուղի տարեց բնակչուհիներից մեկը, ով իր մյուս համագյուղացիների նման մշտական վախի  մեջ է ապրում, որ ադրբեջանական դիպուկահարը կարող է կրակել:

Լեռնային Ղարաբաղի արյունոտ հակամարտությունը երկու տասնամյակ առաջ վեր է ածվել սառեցված հակամարտության: Այնինչ, իրականում պատերազմը երբեք չի դադարել սահմանին ապրող բնակիչների համար: Հրադադարի խախտումները տեղ են գտնում անգամ հակամարտության կիզակետից շատ հեռու, իսկ հաճախակի դարձած բախումները և դիպուկահարների հարձակումները վտանգում են երերուն խաղաղությունը:

Գործակալությունը նշում է, որ անցած տարի բռնություների թիվն աննախադեպ է եղել, որի արդյունքում ավելի քան 70 մարդ է մահացել երկու կողմից: «Դասերից հետո երեխաները ստիպված են տանը մնալ: Շատ վտանգավոր է խաղալ բակում: Ադրբեջանական դիպուկահարները գիշեր-ցերեկ կրակում են մեր տների, խաղաղ բնակիչների, իրենց այգիներում աշխատող մարդկանց վրա»,- ասել է 82-ամյա Սուդարիկ Ափերյանը: «Գիշերները, ես վախենում եմ վառել լույսերը: Երբ ադրբեջանցիները պատուհանից տեսնում են լույսը, անմիջապես սկսում են կրակել»,- պատմել է Մովսես գյուղի մեկ այլ բնակչուհի:

AFP-ն նկատում է, որ լեռան մյուս կողմում` նույն վախն է տիրում: Ադրբեջանցի մի կին էլ մտահոգություն է հայտնել, որ վախենում է երեխաներին դպրոց տանել:

Գործակալությունը գրում է, որ նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը պարբերաբար հայտարարել է, որ գրավելու է տարածքները` հավելելով. «Հրադադարից ի վեր ամենալուրջ բախումը հայկական ռազմական ուղղաթիռի ռմբակոծումն էր ադրբեջանական զինուժի կողմից»:

Վերլուծաբանները զգուշացնում են, որ ներկայիս բախումները կարող են հանգեցնել շատ ավելի լուրջ խնդիրների:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց այցերի ժամանակ մի քանի անգամ առաջարկել են հեռացնել դիպուկահարներին շփման գծից: Վերջին երկու տարիներին դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը, ինչպես եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները թե' Հայաստանը, թե' Ղարաբաղը պաշտպանել են, սակայն հարևան Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է իրականացնել միջազգային հանրության և հայկական կողմի առաջարկությունը:

*«Արմենպրես»-ը շտկում է կատարել նյութում: Աղբյուրը սխալ էր վկայակոչված, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am