Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը մտավ մարզեր

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը մտավ մարզեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը մեկնարկում է նաև Հայաստանի մարզերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդից, մարտի ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում: Մարզային ցուցադրությունները կմեկնարկեն մարտի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցում «Բելը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։

«Յուրաքանչյուր տարի փառատոնային ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում: Ամեն տարի ընտրվում են տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի փառատոնը հասանելի լինի ողջ հանրապետությունում: Այս անգամ ևս ֆիլմերը կցուցադրվեն տարբեր քաղաքներում` հասանելի դառնալով հնարավորինս մեծ թվով մարդկանց», - նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Դիլիջանից հետո փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Վեդի և Խարբերդ քաղաքներում` մարտի 16-ից 18-ը: Այնուհետև ֆիլմերը կցուցադրվեն Արմավիր քաղաքում մարտի 20-ից 22-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, աջակիցը` ՀՀ մշակույթի նախարարությունը: 

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին և նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել էին «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երևանյան ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 6 հազար հանդիսատես: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am