Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ը եւ Ճապոնիան լուսնագնացների մրցավազք կկազմակերպեն Լուսնի մակերեւույթին

ԱՄՆ-ը եւ Ճապոնիան լուսնագնացների մրցավազք կկազմակերպեն Լուսնի մակերեւույթին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Երկրագնդի արբանյակի մակերեւույթին կկազմակերպվի լուսնագնացների մրցավազք. դրան կմասնակցեն Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի թիմերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին:

«Մրցավազքերի համար ամերիկյան Astrobotic ընկերությունը Լուսին կհասցնի երեք լուսնագնաց. մեկը՝ սեփական՝ Andy անվամբ եւ երկուսը՝ ճապոնական՝ Moonraker-ը եւ Tetris-ը, որոնք պատկանում են HAKUTO ընկերությանը: Դրանք կբեռնեն SpaceX Falcon 9 հրթիռի վրա, որի մեկնարկը 2016 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա Քանավերալ (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) հրվանդանի տիեզերակայանից»,-գրում Է հրատարակությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տարածությունը, որը պետք Է անցնեն մրցող լուսնագնացները, կազմում Է ընդամենը 500 մետր: Մրցավազքը պլանավորվում Է Երկրի վրա հեռարձակել HD ձեւաչափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am