Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացնել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը ցանկանում է լքել ԲՀԿ-ն: «Ես որքան տեղյակ եմ, Վարդան Օսկանյանը կուսակցությունը լքելու ցանկություն չի հայտնել: Նա ընդամենը ցանկանում է պատգամավորական մանդատը վայր դնել, սակայն կուսակցությունը լքելու մասին նա դեռ չի հայտարարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանն այդ քայլով ցանկանում է որոշակիորեն վերաիմաստավորել իր հետագա գործունեության բնույթը: «Նա, հավանաբար, ինչ-որ որոշումներ ունի ապագայի հետ կապված, որովհետև հենց այնպես նման որոշումներ չեն կայացնում: Նա կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել, նշանակում է, որ նա իր գործունեությունը շարունակելու է կուսակցությունում և իրականացնելու է իր խնդիրները»,- հայտարարեց Մելքումյանը՝ վստահեցնելով, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:

Հարցին, թե արդյոք այսքանից հետո ԲՀԿ-ն չի կորցնի՞ հանրության վստահությունը, Մելքումյանը բացասական պատասխան տվեց: «Մենք պետք է կարողանանք այդ հարցերում էլ ճիշտ, պարզ ճակատով ժողովրդի հետ խոսել, ասել, թե որն է մեր նման որոշման պատճառը: Մենք պետք է կարողանանք այս թիմը պահպանել, մենք ունենք մեր ծրագիրը և այդ ճանապարհով գնալու ենք: Ընթացքում կարող են լինել որոշակի շեղումներ, տակտիկական փոփոխություններ, սակայն այսօր մենք պետք է փորձենք ամեն ինչ անել մեր պետությանն օգտակար լինելու համար»,- ընդգծեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ իրենք դեմ են ցնցումներին, մայդաններին: «Մենք նման շռայլության գնալու իրավունք չունենք, իրավունք չունենք երկիրը տասնյակ տարիներով հետ շպրտելու: Սրա հետ էր կապված Գագիկ Ծառուկյանի հայտնի որոշումը, ինչի մասին, կարծում եմ, գիտի նաև ժողովուրդը»,- ասաց Մելքումյանը:

Մելքումյանը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ն համագումարի ընթացքում կքննարկի իր հետագա անելիքները՝ կարծիք հայտնելով, որ իրենք այլևս այլընտրանք չեն մնա և կհայտարարեն ընդդիմություն լինելու մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am