Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սկսվել Է Kolga Tbilisi Photo 2015 միջազգային ֆոտոմրցույթի մասնակիցների գրանցումը

Սկսվել Է Kolga Tbilisi Photo 2015 միջազգային ֆոտոմրցույթի մասնակիցների գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել Է Kolga Tbilisi Photo 2015 ամենամյա միջազգային ֆոտոմրցույթի մասնակիցների գրանցումը: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք Է մարտի 20-ից ոչ ուշ առցանց դիմում լրացնեն կազմակերպիչների kolga.ge պաշտոնական կայքում: Առաջվա պես միջազգային ժյուրին հաղթողներին կհայտարարի հինգ անվանակարգերում՝ դոկումենտալիստիկա, ռեպորտաժ, կոնցեպտուալ ֆոտոնախագիծ, մեկ կադր, շարժական ֆոտո ("Geocell"), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ֆոտոմրցույթի մրցանակային հիմնադրամն այս տարի կազմում Է ԱՄՆ-ի 6 հազար դոլար (12 հազար 840 լարի):

Առաջին չորս անվանակարգերի հաղթողները մրցանակ կստանան 1,5 հազար դոլարի (3210 լարի) չափով, իսկ շարժական հեռախոսով (Geocell-ի բաժանորդ) արված լավագույն ֆոտոյի հեղինակը նվեր կստանա iPhone 6:

Ցուցահանդեսի բացումը պլանավորված Է մայիսի 1-ին: Անցյալ տարի մրցույթին մասնակցել Է 38 երկիր, այս տարի կազմակերպիչներն ակնկալում են, որ հյուրերի թիվը կավելանա:

Ինչպես ասված Է ֆոտոմրցույթի կազմակերպիչների պաշտոնական կայքում, բացի նախագծի մասնակիցների աշխատանքներից, ցանկացողները կկարողանան այցելել միջազգային հյուրերի կոլեկտիվ եւ անհատական ցուցահանդեսներ: Այս տարի նաեւ կկազմակերպվեն բազմաթիվ սեմինարներ, հանրային բանավեճեր եւ գործնական սեմինարներ:   

Kolga Tbilisi Photo 2015 ֆոտոմրցույթը վերանվանվել Է 2012 թվականին, ավելի վաղ այն կրում Էր Kolga անվանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am