Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմներ առաջարկող օրենքը

ԱԺ-ն ընդունեց անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմներ 
առաջարկող օրենքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքը: Օրենքը կարգավորում է  պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ անձնական տվյալները Եվրամիության անդամ պետություններում հատուկ իրավական ռեժիմով պաշտպանության ենթակա օբյեկտներ են, ինչը պայմանավորված է անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքերի տարածվածությամբ եւ հիշյալ բնագավառում մարդու անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ընդունմամբ անձնական տվյալների մշակման ու պաշտպանության կարգավորման ներպետական մեխանիզմները կհամապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին, քանի որ նախագիծը մշակվել է Եվրամիության 1981 թվականի հունվարի 28-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի եւ Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի դրույթների հիման վրա:

Դարաշրջանի պահանջները մղում են անհատական տվյալների ավելի բարձր պաշտպանության ապահովման եւ հզորացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու:

Տեխնոլոգիական արագընթաց զարգացումները, գլոբալիզացիան եւ դրան հետեւած փոփոխությունները անհատական տվյալների պաշտպանության առումով նոր մարտահրավերներ են առաջ բերել ողջ աշխարհում, որին համահունչ անհրաժեշտ է բարեփոխել անհատական տվյալների պաշտպանության օրենսդրական կարգավորումները եւ ինստիտուցիոնալ շրջանակը՝ ապահովելով անձանց տվյալների պատշաճ պաշտպանությունը եւ գաղտնիության բարձր մակարդակի պահպանությունը:

Անձնական տվյալներ մշակելու հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Անձնական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքով: Չնայած օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմ, այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին:

Առաջարկվող օրենքի հիմնական մոտեցումն այն է, որ անձնական տվյալներն ընդհանրապես չպետք է ենթարկվեն մշակման, բացառությամբ որոշ պայմանների բավարարելու դեպքում, որոնք հիմնականում բաժանվում են երեք խմբի:

Նշվում է, որ օրենքի ընդունման արդյունքում կերաշխավորվի անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին` առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am