ՌԴ-ի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում
12:44, 4 Մարտ 2015
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 3-ին` ժամը 20.15-ին, վարչություն է ներկայացել 1974թ. ծնված Պետրոս Փ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Պետրոս Փ.-ն 2009թ. մայիսի 18-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի (փաստաթղթի կեղծում) մեղադրանքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում