Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վրաստանի եւ ՌԴ-ի ավիաընկերությունները Թբիլիսի-Մոսկվա 18-ական չվերթ կկատարեն մինչեւ մարտի 28-ը

Վրաստանի եւ ՌԴ-ի ավիաընկերությունները Թբիլիսի-Մոսկվա 18-ական չվերթ կկատարեն մինչեւ մարտի 28-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ ՌԴ-ի ավիաընկերությունները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով շաբաթական 18-ական չվերթ կկատարեն մինչեւ մարտի 28-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ ներկայում վրացական եւ ռուսական կողմերը ավիափոխադրումնների շուրջ բանակցությունների ընթացքում որոշում են ընդունել պահպանել «18 առ 18» հաճախականությունը՝ մինչեւ վերջնական որոշման ընդունումը, որը վերստին հետաձգվել Է:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կանոնավոր ուղղակի ավիահաղորդակցությունը չեղյալ Է հայտարարվել 2006 թվականին երկու երկրների միջեւ հարաբերությունների սրվելուց հետո, այնուհետեւ որոշ ժամանակով վերականգնվել Է 2000 թվականին, ապա դարձյալ ընդհատվել Է օգոստոսյան իրադարձություններից եւ երկրների միջեւ դիվանագիտկան հարաբերությունների խզումից հետո:

Կանոնավոր հաղորդակցությունը վերականգնելու որոշումն ընդունվել Է 2014 թվականի սեպտեմբերին: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի ավիահաղորդակցության վերկանգնումից հետո կանոնավոր ավիաչվերթներ են իրականացնում չորս ավիաընկերություններ: Դրանցից երեքը ռուսական են՝ «Սիբիր»-ը, «Տրանս-Աերո»-ն եւ «ԱԷրոֆլոտ»-ը, իսկ մեկը վրացական՝ Airzena - Georgian Airways-ը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am