Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում նվազել են սուր շնչառական վարակների դեպքերը

Արցախում նվազել են սուր շնչառական վարակների դեպքերը

ԱՐՑԱԽ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել գրիպի և վերին շնչառական օրգանների սուր վարակների մշտադիտարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, մշտադիտարկման տվյալներով, 2015 թվականի փետրվարի 27-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2033-ով, երեխաների մոտ` 1214-ով: 2014 թվականի փետրվարին գրանցվել է սուր շնչառական հիվանդության 5881 դեպք, 0-18 տարեկան երեխաների մոտ 4676 դեպք, որը կազմում է 79%:

2015 թվականի փետրվարին գրանցվել է 3848 դեպք, 0-18 տարեկան երեխաների մոտ` 3462, որը կազմում է 90%: Ստացիոնար հիվանդների քիթ-ըմպանից վերցվել են քսուքներ և ուղարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիա: Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ Արցախում շրջանառում է «Բ» տեսակի գրիպ և ռինովիրուս:

Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները: Հիվանդության պատճառով բացակաների քանակը մանկապարտեզներում 9,5% է, դպրոցներում 3%:

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը` ԼՂՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման, եթե շրջապատում կա գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, պահպանել հազալու և փռշտալու կանոնները, խստորեն հետևել անձնական հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am