Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Սեւանա լճի մակարդակը շարունակում է նվազել

ԳԱՎԱՌ,3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի դրությամբ նվազել է 7 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը, նախորդ տարվա մարտի սկզբին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր, այս տարվա մարտի սկզբին` 1900 մետր 13 սանտիմետր  բարձրության վրա: Սեւան թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում, դրանց վարարումները եւս սակավաջուր կլինեն աննշան ձնածածկույթի պատճառով: Բացի այդ, Արփա-Սեւան թունելային ջրատարով դեռ ջուր չի հոսում լիճ, իսկ մարտի առաջին երեք օրերն էլ առատ տեղումներով աչքի չեն ընկել:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am