Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը մասնակցության հայտեր է ընդունում

Պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը մասնակցության 
հայտեր է ընդունում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 8-12-ը կազմակերպում է Պատանի կոմպոզիտորների Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական երկրորդ մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, մրցույթին կարող են մասնակցել 8-17 տարեկան պատանի ստեղծագործողները: Նախորդ տարվա համեմատ, այս տարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ, մասնակիցների 9-16 տարիքի սահմանն ավելացել է 2 տարով՝ դառնալով 8-17: Անցյալ տարվա նման` մրցույթի մասնակիցները  կբաժանվեն երկու ենթախմբերի, որոնցից առաջինում կընդգրկվեն 8-12, իսկ երկրորդ՝ ավագ խմբում 13-17 տարեկան պատանիներ: Եթե նախորդ մրցույթում երկու ենթախմբերում էլ պետք էր  ներկայացնել բացառապես 1 դաշնամուրային ստեղծագործություն, ապա այս տարի ավագ ենթախմբում պայմանները փոխվել են. մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 4 գործիքի համար գրված ստեղծագործություն: Գործիքների ընտրությունը նույնպես ազատ է:

Մայիսի 8-ին կկայանա 1-ին ենթախմբի մրցույթը: 8-12 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Մայիսի 8-ին կկայանա 2-րդ ենթախմբի մրցույթը: 13-17 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ առավելագույնը 4 գործիքի համար,  որի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն:

Մայիսի 12-ին կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները:

Մինչ մայիսի 12-ը չեն հրապարակվելու հաղթողների անունները: Մրցութային օրերին կրտսեր խմբի մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց կողմից գրված ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում` թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտի օրինակը, լրացնել այն, ապա ուղարկել info@composers.am էլեկտրոնային հասցեին:

Մինչ մրցութային օրերի մեկնարկը մրցույթի հանձնաժողովի կողմից կհայտարարվի փակ քննարկում, կդիտարկվեն բոլոր հայտերը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն նախնական փուլը, կտեղեկացվեն մրցութային փուլին մասնակցելու մասին ոչ ուշ, քան մինչև մայիսի 5-ը:

Հայտի հետ պետք է անպայման կցել նոտաներ /կամ թվայնացված, կամ ընթեռնելի ձեռագրով/, ծննդյան վկայականի /անձնագրի/ պատճեն և 1 որակյալ լուսանկար:

Մրցույթին մասնակցել ցանկացողները ամենևին էլ պարտադիր չէ, որ սովորեն երաժշտական դպրոցներում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան, ուստի և հենց այս պատճառով էլ հայտերում պետք չէ  նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:

Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով: Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանան Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:

 «Արմենպրես»-ը մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am