«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորի փքաբլիթներում դեղահաբի փոշիացրած կտորներ են հայտնաբերվել
19:41, 3 Մարտ 2015
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 2-ին, ժամը 16:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավոր Ա. Տ.-ի անվամբ քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտանաբերել են 10 փքաբլիթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Զննությամբ պարզվել է, որ սերուցքի մեջ առկա են դեղահաբի փոշիացրած կտորներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում