Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանն անընդունելի Է համարում միջուկային ծրագրի սառեցման վերաբերյալ Օբամայի առաջարկը

Իրանն անընդունելի Է համարում միջուկային ծրագրի սառեցման վերաբերյալ Օբամայի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն անընդունելի Է համարել Իրանի միջուկային ծրագիրն առնվազն 10 տարով սառեցնելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջարկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքի կայքին, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, թե ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ Իրանը առնվազն տասը տարով կասեցնի իր միջուկային ծրագր իզարգացումը: Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է, որ նա «երկնիշ թվով» չափվող տարիների ընթացքում «իր միջուկային ծրագիրը պահպանի այն վիճակում, որում այն ներկայում գտնվում է», ինչպես նաեւ «սառեցնի դրա գոյություն ունեցող առանձին բաղադրիչներ»:

Օբամայի կարծիքով՝ այս առաջարկին Իսլամական Հանրապետության համաձայնության դեպքում ձեռք բերված պայմանավորվածությունները «շատ ավելի արդյունավետ կլինեն Թեհրանի միջուկային ծրագրի հսկման առումով, քան ցանկացած ռազմական գործողություն», որը կարող են ձեռնարկել ԱՄՆ-ը կամ Իսրայելը, ինչպես նաեւ «շատ ավելի արդյունավետ կլինեն, քան պատժամիջոցները»:

Զարիֆն ԱՄՆ-ի նախագահի արած առաջարկը գնահատել Է որպես այն գովազդային արշավի բաղկացուցիչ մասը, որն ուղղված Է ամերիկյան լսարանին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել Է, որ իր երկիրը չի ընդունի «չափազանց մեծ եւ անտրամաբանական» պահանջները, սակայն պատրաստ Է շարունակել միջուկային բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am